«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Եթե Ռուսաստանը չհասներ Անդրկովկաս, այսօր հայը, ասորու նման, վերացած ազգի կարգավիճակ էր ունենալու

Եթե Ռուսաստանը չհասներ Անդրկովկաս, այսօր հայը, ասորու նման, վերացած ազգի կարգավիճակ էր ունենալու
19.07.2025 | 11:36

Շատ կարճ, առանց երկար-բարակ պատմական էքսկուրսների, հետևյալը կասեմ` Հայաստանն այսօր եթե պետություն ունի, դա միայն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի արդյունքում է իրականություն դարձել:

Եթե Ռուսաստանն իր մեծապետական նկրտումների հետևից գնալով` չհասներ մինչև Անդրկովկաս, ապա այսօր հայը ասորիի նման վերացած ազգի կարգավիճակ էր ունենալու։

Երբեմն հայտարարվում է, որ Ռուսաստանում երկու միլիոն հայ է բնակվում։ Մեղմ ասած` սա էլ կեղծիք է։ Ռուսաստանում վաղուց երեք միլիոնից ավելի հայ է իր գոյությունն արժանապատվորեն պահելով` աշխատում և ապրում, չհաշված խոպանիստների սեզոնային նեկայությունն այդ պետության մեջ։

ՈՒ վերջում, որպես գրառմանս ավարտ, շատ կտրուկ հայտարարությամբ հետևյալը կասեմ ով մեր պետություն ունենալու հարցում Ռուսաստանի գործոնը ժխտում է, նա կամ պատմությունից անտեղյակ մի տգետ անասուն է, կամ պարզապես մեր գոյաբանական լինելիության վրա թքած ունեցող, երախտամոռ պ-իկի ծնունդ։

Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7452

Մեկնաբանություններ